Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 12-08-2025

Սամվել Կարապետյանի գործում հանցանքի «մոմենտ» չկա, դրա համար էլ ոչ իրավաչափ է ճանաչվել․ հարցում

Կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարում է՝ վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել:

Հիշեցնենք, որ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց Կարապետյանի տունը խուզարկվեց, ինքը ձերբակալվեց, գործարարի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու կոչի համար․ ժամեր անց, դատավորի որոշմամբ, երկու ամսով կալանավորվեց:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել։ Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ մասին է վկայում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե հանցագործության հիմք չկա, որոշներն էլ դժվարացան պատասխանել։ «Իրանց գործն ա, ես քննիչ չեմ», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե հանցագործություն չկա։ «Երևի վկայում ա էն մասին, որ չունի հանցագործության մոմենտ, այդպես եմ հասկանում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ամենուրեք անօրինություն է։ «Այսինքն սրանք սխալ են արել, որ փակել են։ Էս ամեն ինչն անօրինութան մասին է վկայում», - ասաց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար