Ներքին 1 տարի առաջ - 10:20 10-08-2025

Ակունք գյուղում 700 հակ անասնակեր է այրվել

Օգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ․ տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։

Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։