Ներքին 1 տարի առաջ - 17:07 09-08-2025

Կրակոցներ՝ Նյու Յորքում․ Times Square-ում վիրավորվել է 3 մարդ

New York Post-ի տեղեկացմամբ՝ Նյու Յորքի կենտրոնում, Times Square-ում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել են երեք մարդ՝ 18-ամյա աղջիկ և երկու տղամարդ՝ 19 և 65 տարեկան։

Աղջիկը վիրավորում է ստացել պարանոցի շրջանում, իսկ տղամարդիկ՝ ոտքերում։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Նախնական տվյալներով՝ կրակոցները հնչել են վիճաբանության ժամանակ։ Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 17-ամյա դեռահասը, ով, ըստ ոստիկանության, կրակ է բացել։