Ներքին 1 տարի առաջ - 21:32 08-08-2025

Աղվան Արշակյանն ազատ արձակվեց

Դատարանը քիչ առաջ ազատ արձակեց «Սրբազան պայքարի» աջակիցներից Աղվան Արշակյանին։

Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքի փոխեց տնային կալանքի։

Նշենք, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի և կալանքը հիվանդության հետ անհամատեղելի է։