Ներքին 1 տարի առաջ - 17:48 08-08-2025

Բռնազավթված Արցախում ավելի քան 3 շաբաթ առաջ բռնկված հրդեհները մարել չի հաջողվում

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ բռնազավթված Արցախում անցած ամիս բռնկված հրդեհները մարել չի հաջողվում։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ «ուղղաթիռները շարունակում են միջոցառումները հրդեհը տեղայնացնելու ուղղությամբ»։

Ավելի քան երեք շաբաթ առաջ բռնկված լայնածավալ հրդեհի պատճառների մասին չի հաղորդվել:

Սա վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում արձանագրված առաջին խոշոր հրդեհն է։