Ներքին 1 տարի առաջ - 17:18 08-08-2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կկալանավորվի

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016–2018 թվականներին։