Ներքին 1 տարի առաջ - 13:23 06-08-2025

Հայտնի է օկուպացված Արցախում հրդեհի պատճառը․ կա ձերբակալված

Օկուպացված Արցախի Իվանյան քաղաքի տարածքում օգոստոսի 6-ին խոշոր հրդեհ է բռնկվել, այրվել են 40-50 հեկտար մշակաբույսեր և թփեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է 17-ամյա ադրբեջանցու՝ կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով, վերջինս ձերբակալվել է։