Ներքին 1 տարի առաջ - 17:07 05-08-2025

Հայտնի է՝ ինչու է արձակուրդի մեջ գտնվող Փաշինյանը եկել Կառավարություն

Քիչ առաջ MediaHub-ը գրել էր, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում է։

Կայքի տեղեկություններով՝ Փաշինյանն այսօր փակ հանդիպման է հրավիրել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին, որոնց հետ պարբերաբար նման հանդիպումներ է ունենում: Ի դեպ, այդ հանդիպումները տեղի են ունենում կա՛մ կարևոր գործընթացների նախօրեին, կա՛մ պոստֆակտում:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն գրել էր, որ ուրբաթ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին ու Ալիևին: Այսօր էլ Middle East Eye-ն էր հրապարակմամբ հանդես եկել՝ նշելով, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը Վաշինգթոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն: