Սպորտ 1 տարի առաջ - 18:24 04-08-2025

Երևանում ավարտվել է Եվրոպայի վոլեյբոլի Մ16 տարեկանների առաջնությունը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացվել է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը, որին 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի հավաքականը, որը եզրափակչում դիտարժան պայքարում առավելության է հասել Իսպանիայի իր հասակակիցների նկատմամբ: Իսպանիայի հավաքականը գրավել է երկրորդ տեղը: Երրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի թիմը, որի Մ16 տարեկանների հավաքականն ուժեղ է գտնվել Լեհաստանի թիմից:

Օգոստոսի 3-ին կայացած եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել և հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Ալիսա Չեսնուլևիչյուտեն, ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ առաջնությունը, միանշանակ, կարելի է ստացված համարել. «Շատ հետաքրքիր առաջնություն ունեցանք՝ մեծ թվով հանդիսականների մասնակցությամբ: Մասնագետների դիտարկմամբ՝ Երևանում անցկացված առաջնությունն ամենագեղեցիկներից էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ՝ թե՛ կազմակերպչական, թե՛ ենթակառուցվածքների հագեցվածության առումով: Ամեն ինչ արված էր առաջնությունը լավագույնս անցկացնելու համար. ապահովվել էր նաև բարձրորակ ուղիղ հեռարձակում: Այս ամենի արձագանքը եղավ Եվրոպական ֆեդերացիայի դրական գնահատականը: Սա շատ ուրախալի է մեզ համար, քանի որ չլինելով վոլեյբոլային մեծ տերություն՝ կարողացանք ամենաբարձր մակարդակով կազմակերպել առաջնությունը՝ մեծ թվով պատվիրակությունների մասնակցությամբ»:

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը, որը 6 ամիս առաջ էր ձևավորվել, Եվրոպայի երևանյան առաջնության շրջանակում 7 հանդիպում է անցկացրել՝ մրցելով Հունաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սլովակիայի և Լեհաստանի թիմերի հետ: Կարեն Ասմարյանի խոսքով՝ նմանօրինակ խոշոր միջազգային մրցաշարում միանգամից եզրափակչում հանդես գալը մեծ փորձառություն էր հայ մարզիկների համար:

Հայաստանի թիմում ընդգրկվել էին Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:

Առաջնության հանդիպումներն անցկացվել են «Գազպրոմ Արմենիայի» ուսումնախոսքային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Առաջնության շրջանակում շուրջ 80 կամավոր է ներգրավվել:
Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը մասնակցել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատանի վոլեյբոլիստները։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից