Ներքին 1 տարի առաջ - 11:36 04-08-2025

Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Honda»-ն. 6 վիրավորներից 3-ը անչափահասներ են. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Դիմիտրով գյուղի վարչական տարածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Մարիետա Կ.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Մ.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Honda»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին:

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: