Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:47 30-07-2025

Սրճարանային քարոզ և տնտեսական իրականություն․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբաքյան իր էջում գրել է․

«Սրճարանային քարոզ և տնտեսական իրականություն

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության վիճակը գնահատում է Երևանի կետրոնի սրճարանների ծանրաբեռնվածությամբ ու Սևան այցելողներով։ Գնահատում է փայլուն։ Ճիշտ այն ոգով է գնահատում, ինչ ոգով որ Արցախի հանձնումն է գնահատում դրական։ Իր մոտ էժանագին և ձևախեղված քարոզից անդին բան չկա։

Լրիվ այլ պատկեր է վիճակագրության մեջ։ Ըստ ԱՎԾ–ի՝ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունն անկում է գրանցել։ Ավելի ճիշտ՝ գահավիժել է։ Այս տարվա հունիսն անցած տարվա հունիսի համեմատ պակասել է 16,6 տոկոսով։ Արտահանման նվազումը կազմել է 15,9 տոկոս։ Արդյունաբերությունը նվազել է մոտ 2 տոկոսով։

Շատ ավելի կատաստրոֆիկ է պատկերը երբ համեմատում ենք անցած տարվա կիսամյակն այս տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 45 տոկոսով։ Արտահանման նվազումն ավելի սարսափելի թիվ է՝ 52,8 %: Ներմուծման նվազումն էլ է մեծ թիվ՝ 39,6 %:
Արդյունաբերության նվազումը կես տարվա համեմատության մեջ կազմել է 12,1 %:

Այս թվերը շատ խոսուն են։ Ցույց են տալիս, որ ուկրաինական պատերազմով ու Ռուսաստան–Արևմուտք հակադրության պայմաններում զուգահեռ արտահանմամբ զբաղվող Հայաստանն արդեն նախորդ տարվա ծավալներով չի կարողանում տնտեսական օգուտներ ստանալ։ Այսինքն՝ նախորդ տարվա թվերի մեջ նիկոլական իշխանության դերակատարումը գրեթե զրոյական է։ «Օդից» փող էր գալիս, իրենք էլ դա հրամցնում էին որպես կառավարության լավ աշխատանքի արդյունք։ Այս տարի այդ զուգահեռ արտահանման հնարավորությունները սահմանափակվել են (այդ թվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով) և ստանում ենք շեշտակի անկում։

Եվ այսպես, սրճարանային ու սևանային էժանագին քարոզի նպատակը տնտեսական իրականությունը ծածկելն է։ Վերջում երևի կասեն երբեմն պետք է տնտեսապես գահավիժել, որպեսզի զարգանալ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել