Ներքին 1 տարի առաջ - 12:24 24-07-2025

Խոշոր հրդեհ՝ «Հայանտառ»-ում. կրակը տեսանելի էր մոտ 1 կմ-ից. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2-րդ բաժնում կրակ և ծուխ է նկատվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ անտառային ծածկույթի այդ հատվածում կրակի տարածման դեմ պայքարել են «Հայանտառ»-ի աշխատակիցները:

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված