Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:29 20-07-2025

Հերթական հաղթանակը դատարանում՝ ընդդեմ Արմինե Օհանյանի․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հերթական հաղթանակը դատարանում՝ ընդդեմ Արմինե Օհանյանի «Հրապարակի»:

Հիշում եք, որ դեկտեմբերին առաջին ատյանի դատարանը բավարարել էր իմ հայցն ընդդեմ «Հրապարակի»: 2022 թվականին հայց էի ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի կայքի դեմ՝ զրպարտություն համարելով այն, որ ես իբր լինելով վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ միջամտում եմ տեղական ինքնակառավարման մարմնի (տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) գործերին:
Այն ժամանակ դատարանը պարտավորեցրել էր «Հրապարակին» հերքման տեքստ հրապարակել, որոշել էր հօգուտ ինձ բռնագանձել 226 հազար դրամ փոխհատուցում, որից 200 հազարը՝ ոչ նյութական վնաս, 26 հազարը՝ պետական տուրքի գումար:

«Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ և նորից պարտվել:

Հուլիսի 18-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակել է գործով որոշումը. ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԵՐԺԵԼ է «Հրապարակ» օրաթերթի կողմից ներկայացված բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է «Հրապարակին» փոխհատուցել ևս 50.000 դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Հ.Գ. Նախկինում որդեգրել էի մի գործելաոճ, որով աշխատում էի զերծ մնալ լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացնելուց: Բայց քանի որ լրատվական կազմակերպություններն իրենց տեղում չեն, «շառից հեռու» չեն ցանկանում վատամարդ դուրս գալ դաշտի գորիլաների դեմ, այսուհետ ստիպված եմ բոլոր նմանատիպ դեպքերում դիմել դատարան արդարությունը վերականգնելու համար:

Արմինե Օհանյանը նախորդ իմ հրապարակման տակ գրել էր՝ «շատ մի ոգեւորվի` առաջին ատյանն է, դեռ 2 ատյան էլ կա... մինչեւ հասնենք վճռաբեկ` էլ իշխանություն չեք լինի, դժվար թե վճիռը մնա նույնն ու ուժի մեջ մտնի»: Հայտնի երգում է ասվում՝ «բայց մենք ժպտում ենք»»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում