Ներքին 1 տարի առաջ - 21:31 20-07-2025

Երևանում՝ Դավթաշենի կամրջի վրա, բախվել են Toyota-ն և Honda-ն․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Գուրգեն Հովհաննիսյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 37-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված