Ներքին 1 տարի առաջ - 16:39 19-07-2025

Խողովակաշար է վթարվել. ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ անհայտ անձինք ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

«Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում:

«Վեոլիա Ջուր» ընկերության թիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել:

Ընկերությունը պատրաստվում է դիմել Ոստիկանություն՝ ապօրինի գործունեություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված