Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:46 18-07-2025

Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են՝ կալանավորման դեմ բողոքը քննել բանավոր ընթացակարգով և ապահովել Սրբազանի ներկայությունը

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարությամբ է հանդես եկել։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, որը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին:
Դատավոր Վաչե Մարգարյանը պաշտպանների բողոքներն ընդունել է վարույթ և 14.07.2025թ. որոշել է հատուկ վերանայման վարույթն իրականացնել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի կայացման օր է նշանակել 2025 թվականի հուլիսի 24-ը (դատարանի նշված որոշումը պաշտպանները ստացել են 17.07.2025թ.):
15.07.2025թ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները միջնորդել են վերաքննիչ դատարանին քրեական վարույթով կալանավորման բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով։ Այս միջնորդության քննության վերաբերյալ պաշտպանական կողմը դեռ տեղեկություն չունի:

Ըստ պաշտպանների միջնորդության՝

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին։

Թեև օրենսդիրը բանավոր ընթացակարգով քննության հատուկ պայմաններ չի սահմանել, և այն որոշելու հայեցողությունը պատկանում է դատարանին, այնուամենայնիվ գտնում ենք, որ դատարանի հայեցողությունն արտահայտվում է որոշակի իրավական և բարոյական հանգամանքներից ելնելով, որոնք ողջամտորեն պահանջում են գործի մանրամասն ուսումնասիրություն:

Գտնում ենք, որ մեր գործում առկա են այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ՝ դատարանը կարող է բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով: Այսպես՝

1) Նախ հարկ է նշել, որ նախագահող դատավորի բացարկի հարցի քննարկման կապակցությամբ էական հանգամանքներ կան, որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն: Այս կապակցությամբ պաշտպանական կողմը դատարանին հարցեր ունի, և այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներից հետո նոր կարող է պարզվել, թե դատարանին բացարկ հայտնելու մտավախությունը փարատվում է, թե՝ հաստատվում: Այս առումով անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի արդյունավետ կերպով իրացնելու նշված իրավունքը, այն էլ այս հասարակական հնչեղություն ստացած և քաղաքական ենթատեքստ ունեցող վարույթով:

2) Բացի այդ, սույն վարույթով, ի թիվս այլնի, վիճարկվում է նաև քրեական հետապնդումը բացառող հանգամանքի (կրկին դատվելու արգելքի սկզբունքի շրջանակներում) առկայություն, որն առանցքային նշանակություն ունի և պահանջում է մանրակրկիտ և խորը քննարկում: Բանավոր ընթացակարգի ժամանակ հնարավորություն կստեղծվի, որ կողմերը կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքն, այդ թվում՝ արձագանքել մյուս կողմի փաստարկներին կամ դատարանի հարցերին: Սա նաև թույլ կտա դատարանին ստանալ ամբողջական և համոզիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի նաև, որ դատարանը որոշում կայացնի՝ հաշվի առնելով վարույթի ամբողջ առանձնահատկությունը, քանի որ, այն կարող է հանգեցնել բողոքի բավարարմանը:

3) Գտնում ենք նաև, որ մեղադրյալի անմիջական մասնակցության իրավունքի ապահովումը նույնպես առանցքային դեր ունի իրեն ազատությունից զրկելու վարույթում: Կարծում ենք, որ մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա անմիջականորեն տեսնելու և լսելու դատարանին և ներկայացնելու իր դիրքորոշումը՝ առանց միջնորդավորված հաղորդակցության սահմանափակումների։ Բանավոր ընթացակարգը թույլ է տալիս մեղադրյալին ոչ միայն ստանալու տեղեկատվություն, այլև ակտիվորեն մասնակցելու իր ճակատագրին վերաբերող որոշման կայացման գործընթացին։ Սա կենսական նշանակություն ունի արդար դատաքննության ապահովման և առնվազն նման տպավորություն ստեղծելու հարցում (դատարանը ոչ միայն պետք է լինի արդար, այլև պետք է երևա այդպիսին)։

4) Հատկապես այն դեպքում, երբ մեղադրյալը բարձրաստիճան հոգևորական է և հասարակության համար այս վարույթը չափազանց զգայուն է, ուստի կարևորվում է այն գիտակցումը, որ հանրության և մեր համար տեսանելի պետք է լինի, որ դատարանը պատրաստ է և ցանկանում է անմիջականորեն քննել անձի ազատությանն առնչվող հարցերը: Դա նաև բարձրացնում է դատական համակարգի նկատմամբ վստահությունը և հարգանքը։ Սա չափազանց կարևոր է նաև արդար դատաքննության իրավունքն ապահովելու իմաստով, քանի որ մեղադրյալի համար առնվազն տեսանելի պետք է լինի, որ իր գործը քննվում է ոչ թե պարզապես ձևական, այլ իրապես օրինական և արդար դատարանի կողմից:

5) Կալանավորված մեղադրյալի բարձրաստիճան հոգևորական լինելը բնականաբար լայն արձագանք է գտել հանրության շրջանում: Չէ՞ որ, կալանավորելով հոգևորականին, պետությունը ոտնձգում է հավատացյալ ժողովրդի հոգևոր արժեքների դեմ, ուստի նրանց նկատմամբ հարգանքը նույնպես պարտավորեցնում է դատարանին հարգել նաև հավատացյալ ժողովրդի իրավունքներն ու հոգևոր արժեքներն ու պահանջմունքները և ցույց տալ, որ իրենց սիրելի հոգևորականի գործը քննվում է առավելագույնս թափանցիկ և արդար եղանակով: Այս պարագայում գործի քննությունը պարզապես իրավական հարց չէ, այլ ունի նաև խորը բարոյական և հանրային մեծ պատասխանատվություն…»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի