Գորիսում քննարկվել է Սյունիքի հարցը, ՊՎԾ ղեկավարը պետականն ու սեփականը խառնել է, Աշոտ Ղազարյանի որդին լավ պաշտոն ունի․ Մամուլ

Վարչապետը ոչ միայն շարունակում է ճնշում գործադրել եկեղեցու նկատմամբ ուժային մեթոդներով, այլեւ անցել է անանուն պայքարի։ Վերջին օրերին «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է էլեկտրոնային անանուն նամակներ, որոնց բովանդակությունը հուշում է, որ դրանք շրջանառվում են հենց իշխանական թեւից։ Անանուն նամակները ներառում են տարատեսակ տեղեկություններ Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Գորիսում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ իշխող էլիտայի քննարկման թեմաներից մեկը եղել է նաեւ Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը։ Թեման, որը հանրային դաշտում հայտնի է «միջանցք» անունով, քննարկվել է դռնփակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայության։

Օրաթերթը գրում է. Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պետականն ու սեփական միջոցները խառնել է իրար: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթ օրը` հուլիսի 12-ին, Գորիսում կայացած քաղաքական ժողովին ներկայացել է աշխատանքային ծառայողական մեքենայով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչեւ Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։ 2018-2022 թվականներին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Միջազգային կառույցների հետ համագործակցության բաժնի պետ եւ արարողակարգի պատասխանատու է եղել, ապա նշանակվել նույն կառույցում Միջազգային ծրագրերի իրականացման բաժնի պետ։ Ուշագրավն այն է, որ Արման Ղազարյանը ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի որդին է․ հայտնում է օրաթերթը։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Բարձրագույն դատական խորհուրդը Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավորների թեկնածուների ռեզերվային ցուցակ է կազմում` հայտարարվել է մրցույթ, դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 4-ն է։

Հրապարակ օրաթերթը գրում է․
ԱԱԾ մեկուսարանում արդեն շուրջ մեկ ամիս գտնվող Սամվել Կարապետյանը նախօրեին հայտարարեց նոր քաղաքական ուժի մեկնարկի մասին: Թե ովքեր են լինելու այդ նոր թիմի անդամները, պարզ չէ: Կարապետյանի նոր թիմում հնարավորինս նոր, թարմ դեմքեր են լինելու, իսկ կուսակցությունը, ըստ ամենայնի, կղեկավարի Կարապետյանների որդիներից մեկը։

Չնայած իշխանությունը մտադիր էր մինչեւ արձակուրդ գնալը Սրբազանի «հեղաշրջման» գործով անձեռնմխելիությունից զրկել նաեւ Իշխան Սաղաթելյանին ու Գառնիկ Դանիելյանին, սակայն Հրապարակ օրաթերթի տեղեկություններով, նրանց հարցը հետաձգել են, կանդրադառնան ըստ նպատակահարմարության, բայց ոչ շուտ, քան սեպտեմբերին։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կաայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ