Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 15-07-2025

Մի լավ աթոռ ըլեր, նստեինք, մի տեղ էլ մենք ղեկավար ըլեինք. հովնանաձորցի

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում այս օրերին մարդիկ զբաղված են խոտի բերքահավաքով: Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր գյուղի մոտակա արոտավայրերում խոտի միջից բարձր բերքատվություն է, սա նշանակում է, որ անասնակեր խոտի պակաս չի լինի, գինն էլ մատչելի կլինի:

Անասնապահները հիշում են, որ տարիներ են եղել, երբ խոտի մեկ հակը գնել են 1500-1800 դրամով, ինչի արդյունքում էլ նվազեցրել են անասնագլխաքանակը: Այս տարի խոտի պակասի պատճառով հարկադիր մորթ չի լինի, բայց միեւնույնն է՝ գյուղացին զերծ չի մնում խնդիրներից:

Հնձող, հակավորող ու առհասարակ գյուղատնտեսական տեխնիկաների շահագործման վճարները տարեցտարի ավելանում են վառելիքի թանկացման պատճառով, իսկ գյուղացու արտադրանքը գին չունի: Գյուղացու չարչարանքն այսօր համարյա չի գնահատվում, կառավարությունն էլ բավարար ուշադրություն չի դարձնում ոլորտին ու արդյունքում գյուղացին հիասթափվում է:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան