Ներքին 1 տարի առաջ - 11:38 14-07-2025

Սևանում բախվել են «Chevrolet Cruze»-ը և մոտոցիկլը․ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 75 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նելլի Ա․-ի վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լիլիթ Ս․-ի վարած մոտոցիկլը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: