Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:00 10-07-2025

ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին:

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցությամբ ու ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել 2023 թ․ մեկնարկած «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային ծրագրին, որը միտված է կրթական բարեփոխումների խթանմանը։ Ներկայացվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, դպրոցների կառավարման համակարգի բարելավման, ուսուցիչների վերապատրաստման և կրթական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք նույնպես իրականացվում են 2018 թվականից մեկնարկած ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի շրջանակում:

Ներկայացվել է նաև ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի՝ կոնվերգացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքների ընթացքը:

Անդրադառնալով մասնագիտական կրթության ոլորտին՝ նախարարի տեղակալը նշել է «European Alliance For Apprenticeships» ծրագրի մասին, որին ՀՀ-ն անդամակցում է 2023 թվականի հոկտեմբերից: ՀՀ հիմնական հանձնառությունը վերաբերում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխմանը՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրմամբ: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 2024 թվականից ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգային փոփոխություններ է մտցնում ոլորտում՝ առանցքային դարձնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, մասնավորի հետ համագործակցությունն ու տնտեսության հետ կապը։ Ներկայում դուալ ուսուցման մոդելով իրականացվող մասնագիտությունների մասնաբաժինը հասել է 17%-ի, իսկ ուսումնական հաստատություններինը՝ 23%-ի:

Նախարարի տեղակալը նիստի ընթացքում հանդես է եկել առաջարկությամբ, այն է՝ Հայաստանում իրականացվող «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում դիտարկել Եվրոպայի քոլեջի մասնաճյուղի հիմնումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում նման հաստատության գործունեությունը խորհրդանշական և ռազմավարական նշանակություն կունենա՝ դառնալով ԵՄ շարունակական ներգրավվածության տեսանելի արտահայտությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում, միևնույն ժամանակ կլինի ներդրում առաջնորդների ապագա սերնդի զարգացման գործում՝ միտված եվրոպական արժեքների ինտեգրմանը։

Ներկայացվել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը «Erasmus+» ծրագրում՝ ներառյալ շարժունության և կարողությունների զարգացման ընթացիկ նախագծերը։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի մասնակցությանը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին՝ նշելով, որ ֆինանսավորման ծավալը կրկնապատկվել է։ Ներկայում գործում է «Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոն» հիմնադրամը, որը նպաստում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրում գիտական շրջանակների ներգրավմանը։

Մշակույթի ոլորտում ներկայացվել են «Ստեղծագործ Եվրոպա», «Կատապուլտ» և «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրերի արդյունքները։ Ընդգծվել են ստեղծարար ոլորտների զարգացումը, երիտասարդ ստեղծագործողների և կազմակերպությունների կարողությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային տեսանելիության բարձրացումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ միանալու նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Մեդիա բաղադրիչին, որը ոչ միայն կընդլայնի մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարը, այլ նաև կնպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը, քանի որ ծրագրի շահառու կարող են լինել նաև ԶԼՄ-ները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությունը, որն ակտիվացել է «Երիտասարդության մասին» ՀՀ առաջին օրենքի ընդունումից հետո՝ ակնկալելով ԵՄ աջակցությունը։ Նա հատկապես կարևորել է երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանման և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ոլորտային ռազմավարություններով և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ կրթության և մշակույթի ռազմավարությունների հաջող իրականացման և զարգացման գործընկերների հետ երկխոսության զարգացման առումով: