Արտաքին 1 տարի առաջ - 22:53 21-06-2025

Կիպրոսում ձերբակալել են ադրբեջանցու, որին կասկածում են Իրանի հանաձնարարությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ

Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է իրանական գործակալի, ով կասկածվում է կղզում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կասկածյալը ազգությամբ ադրբեջանցի է։ Գործի մասին պաշտոնական տեղեկությունը շատ քիչ է. Կիպրոսի իշխանությունները միայն ավելացնում են, որ դատարանը կասկածյալի կալանքը երկարացրել է 8 օրով։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող անձը մշտադիտարկում էր Կիպրոսի հարավում գտնվող Ակրոտիրիում գտնվող բրիտանական ռազմակայանը, ինչպես նաև կղզու հարավ-արևմուտքում գտնվող Պաֆոսում գտնվող Կիպրոսի ռազմաօդային ուժերի բազան: Այնտեղ է գտնվում նաև միջազգային օդանավակայանը։

Fileleftheros թերթը հայտնում է, որ ձերբակալությանը նախորդել է հետախուզական տեղեկատվությունը, որ տղամարդը ահաբեկչություն էր ծրագրում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կղզում էր ապրիլից։ Պարբերականը հայտնում է, որ կասկածյալը ներկայացրել է իրեն որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Հետաքննությունը պարզել է, որ նա իր հավաքած նյութերն ուղարկել է Մեծ Բրիտանիա, որտեղ կալանավորվել են գործով ներգրավված երկու տղամարդ։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը