Ուղիղ եթեր
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 20:26 03-06-2025

«Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանն իրականացրել է 20 զորավարժություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո՝ վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ։

Նախորդիվ անդրադարձել եմ այս տարվա հունվար և փետրվար ամիսներին Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի ունեցած անհատական ու համատեղ զորավարժությունների թեմային։ Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանի մասնակցությամբ հունվար և փետրվար ամիսներին տեղի էին ունեցել 2 համատեղ և 5 անհատական զորավարժություն։

Ստորև ցանկանում եմ ներկայացնել մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղի ունեցած համատեղ ու անհատական զորավարժությունների և վարժանքների շարքը։

Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ բնույթի 6 (միջազգային) ռազմական վարժանք ու զորավարժություն։

Դրանք են՝
«Anatolian Phoenix - 2025» զորավարժություն (մայիսի 9–23)՝ անցկացված Թուրքիայում

Ադրբեջանը մասնակցել է օդաչուներով, դեսանտային և փրկարար ստորաբաժանումներով, տեխնիկական անձնակազմով և ինքնաթիռներով։

Սերբիայի Զինված ուժերի հետ համատեղ վարժանք (մայիսի 20)

Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում։ Թեմա՝ մարտական գործողությունների վարման վարժանքներ, անօդաչու թռչող սարքերի կիրառություն։

«Արազ-2025» համատեղ զորավարժություն (մայիսի 20–21)՝ Իրանի և Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ։

Նպատակ՝ փոխգործակցության զարգացում և փորձի փոխանակում։

Թուրք և ադրբեջանցի նավաստիների համատեղ պրակտիկ պարապմունքներ (մայիսի 2)

Ընթացել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներգրավմամբ։
Նպատակ՝ ծովային ոլորտում փորձի փոխանակում և պատրաստվածության բարձրացում։

«KURTARAN-2025» զորավարժություն (ապրիլի 24–30)

Միջազգային զորավարժություն՝ անցկացված Թուրքիայի Մարմարիս քաղաքում։

Ադրբեջանը մասնակցել է ռազմածովային, ցամաքային, օդային և ափապահպան ստորաբաժանումներով։

«Tarlan-2025» ԱԹՍ համատեղ վարժանքի պլանավորման խորհրդաժողով (ապրիլի 30)

Միասնական պլանավորում Ղազախստանի զինված ուժերի հետ։

Բուն վարժանքը դեռ չի կայացել, բայց համարվում է համատեղ զորավարժության նախապատրաստական փուլ։

Անհատական (ներքին) ռազմական զորավարժությունների ու վարժանքների թիվը վերոնշյալ շրջանում հասնում է 14-ի։ Սրանք ներառում են միայն Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացված զորավարժություններ՝ ներառյալ մարտավարական վարժանքներ, պահեստազորայինների պատրաստվածություն և հրաձգություն։

Կրակային մարտավարական վարժանք՝ հրթիռային ու հրետանային զորքերի հետ (մայիսի 29)

Պահեստազորայինների պրակտիկ պարապմունքներ (ծովային ուժերում) (մայիսի 16)

Ծովային հետևակի կրակային մարտավարական վարժանք (մայիսի 5)

Համատեղ բանակի շտաբային վարժանք (մայիսի 1)

Հրետանային կրակային վարժանքներ (ցամաքային ուժեր) (ապրիլի 29)

Պահեստազորայինների վարժանքներ (ապրիլի 29)

Ուսումնական թռիչքներ՝ «Super Mushshak» ինքնաթիռներով (ապրիլի 28)

Պաշտպանության հատուկ ստորաբաժանումներում պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (ապրիլի 28)

Բանակային կրակային մարտավարական վարժանք (ապրիլի 8)

Հրթիռային ու հրետանային զորքերի մարտական պատրաստվածություն (ապրիլի 12)

Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (ապրիլի 9)

Պահեստազորայինների ուսումնական հավաք (մարտի 19-ապրիլի 15)

Պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (մարտի 18)

Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (մարտի 6)

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը խաղաղության որևէ իրական միտում չունի, անգամ ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջումներով ձևավորված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել