Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:44 30-05-2025

Երեխաների վաճառքի գործը և Ռիտա Սարգսյանի անվան հիշատակումները. մոռացված քրեական պատմություն

Կայքերից մեկում դեռևս 2019 թվականին տարածվել էին տեղեկություններ, որ երեխաների վաճառքը հովանավորվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կողմից, և 2015-16 թվականներին դիմում-բողոք է գրանցվել ոստիկանությունում երեխաների ապօրինի վաճառքի հետ կապված, սակայն Ռիտա Սարգսյանը պահանջել է ընթացք չտալ և դադարեցնել հետաքննությունը:

Այս լուրի մասին արձագանքները շատ եղան։ Մի մասը պնդում էր, որ միանգամայն սպասելի է, մյուս մասը պնդում էր, թե այսպիսի տեղեկությունները հենց այնպես չեն կարող տարածվել կորած-մոլորված կայքերում, և դրանք ունեն իրենց պատվիրատուները։

Նշենք, որ տեղեկությունը հրապարակվել էր armenia-news24.ru կայքում, որը այժմ չի գործում։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե ինչո՞ւ է գործը մոռացվել, ինչո՞ւ չի խոսվում տեղի ունեցածի մասին, և արդյոք իրական մեղավորները պատժվե՞լ են։

Նախ հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դրանից հետո դատարանը, նախագահությանբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու նրան ազատ արձակել։ Դավիթ Բալայանը քննել էր նաև Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ ու մերժել այն։ Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչը փետրվարի 1-ին մերժել էր բողոքը։

Վերաքննիչ դատարանի այս որոշումից օրեր անց Աբրահամյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունն էր ներկայացվել դատարան, որը քննել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս դատական ակտը, փաստորեն, նույնպես դատական ստուգման է ենթարկվել ու մնացել ուժի մեջ։

Այս մասին խոսեցինք Ռազմիկ Աբրահամյանի հետ, ով բացահայտաբար խուսափեց պատասխանել մեր հարցերին։

Ամեն դեպքում Աբրահամյանը սկզբում նշեց, թե չգիտի ինչ գործի մասին է խոսքը, հետո երբ լրագրողը նրան հիշեցրեց հոդվածի բովանդակությունը, նա նշեց, որ չգիտի թե երբ ինչ է ճանաչվել ու իրեն չի հետաքրքրում այդ ամենը։ Աբրահամյանին ասացինք, թե իր գործն է, ինչպե՞ս կարող է իրեն չհետաքրքրել, նա էլ պատասխանեց թե դա իր գործը չէ։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, դեռևս շարունակում է գտնվել ընթացքի մեջ, սակայն Աբրահամյանը ազատության մեջ է։ Գործի մասին այլ մանրամասներ մեզ չփոխանցեցին, պնդելով, թե պարտավոր են պահպանել գաղտնիության սկզբունքը։

Պարզվեց սակայն, որ Հակակոռուպցիոն դատարանում գործով դատավորը Սարգիս Սիմոնի Դադոյանն է, նույն գործով ամբաստանյալներ են համարվում Անուշ Մարտիրոսի Գարսանցյանը, Անի Աշոտի Մխիթարյանը, Ալբերտ Սոսի Վիրաբյանը, Լիանա Հովհաննեսի Կարապետյան, Իդա Ռոբերտի Խաչատրյանը, Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը, Արշակ Սարգիսի Ջերջերյանը, Արամ Մանուկի Շահբազ, Քրիստինե Ժորայի Նարինյանը, Լենա Հրաչիկի Հայրապետյանը, Անուշ Սերյոժայի Բադալյանը։

Դեռևս չկան հավաստանի տեղեկություններ այն մասին, թե ինչպես կվարտվի այս գործի քննությունը, չի բացառում, որ վաղեմության ժամեկտի հիմքով գործը կփակվի։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա