Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:24 23-05-2025

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է ֆիլմ նկարել Բաքվի շինծու «դատավարության» մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն այսօր առաջարկ է հնչեցրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող շինծու «դատավարության» մասին վավերագրական ֆիլմ նկարել։

«Ես նաև առաջարկում եմ, որ այս դատերին հրավիրվեն միջազգային փորձագետներ և դատավորներ։ Հայերի կատարած հանցագործություններն աշխարհին ներկայացնելու համար սա կարևոր է»,-ասել է պատգամավորը։

⁉️Մեկը ձեզ հարց տա՝ դուք այդ ո՞ր միջազգային ներկայացուցչին պետք է հրավիրեք կամ մինչ այս պահը ո՞ր միջազգային փորձագետին եք թույլ տվել մասնակցել այդ կեղծիքին ու ֆարսին, իհարկե, ոչ մեկին, ավելին, դա անել փորձողների դեմ հետապնդում եք սկսել։

Ինքներդ մի նորակառույց դպրոցի շենք եք գտել՝ աշխարհից կտրված, անունը դրել ռազմական դատարան, դռները կողպել ու ձեզ ու ձեզ շոու եք անում՝ հայատյացության ու անարդարադատության մասին։ Եթե որևէ իրական փաստ ունենայիք, դա ի ցույց կդնեիք միջազգային դատական ատյաններում, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարությանը կհարկադրեիք հետ քաշել դատական հայցերը ու փակել Ադրբեջանում պետական մակարդակով հայերի դեմ քարոզվող ատելության թեման»․․․

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ