Ներքին 1 տարի առաջ - 17:45 09-05-2025

Կոռուպցիան Փաշինյանի ամենազգայուն կետն է․ երբ կպնում են դրան, նա կորցնում է իրեն

Երբ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի մասին հարց են տալիս, նա ափերից դուրս է գալիս ու տևական ժամանակ չի հանդարտվում:

Պարզելու համար, թե ինչու է նա ափերից դուրս գալիս, Oragir.News-ը զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ:

«Երբ մարդուն խոցում են իր ամենազգայուն կետում, նրա պահվածքը փոխվում է։ Փաշինյանի դեպքում՝ այս զգայուն կետը կոռուպցիան է։ Սա արդեն նշան է, որ նա և իր քաղաքական թիմը գիտակցում են՝ իրենք մեղավորություն ունեն։ Երբ ընդդիմությունը մատը դնում է այդ ցավոտ կետի վրա, նրանք կորցնում են հավասարակշռությունը»,- ընդգծեց Նալչաջյանը։

Հոգեբանի խոսքով, նախկինում Փաշինյանի թիմի հիմնական գործիքը կեղծ բարեպաշտ կերպարն էր, որը ծառայել է իշխանության զավթման նպատակին․ «Այսօր այդ գործիքը պարզապես այլևս չի գործում։ Բացահայտվել է նրանց իրական էությունը։ Այլընտրանք չունենալով, նրանք անցնում են էմոցիոնալ պոռթկումների՝ իրենց բարոյական կերպարը ջախջախելով հենց հրապարակային վարքով»։

Նալչաջյանը համեմատում է այս պահվածքը փողոցային մակարդակի հետ։

«Այն, ինչ տեսնում ենք այժմ պառլամենտում, հասարակության համար ծայրահեղ անընդունելի վարքի օրինակ է։ Սա ազգային խայտառակություն է, որին մենք արդեն սովորական միջավայրում չենք էլ հանդիպում»,- եզրափակեց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում