Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:48 03-05-2025

Թրամփը գրոհում է Վատիկանը

«Թրամպը գրոհում է Վատիկանը: ԱՄՆ նախագահ Թրամպը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է՝ Հռոմի Պապի հանդերձանքով, Սուրբ Աթոռի գահին:
Սա կդիտարկվի թերեւս պարապ էպատաժ կամ խելագարություն: Գործնականում, Թրամպը արտացոլում է պայքարը Վատիկանի՝ նոր Պապի համար, որը լինելու է աննախադեպ թեժ: Իհարկե այդ թեժությունը չի արտահայտվի այնպես, ինչպես օրինակ ներքաղաքական պայքարները,բայց կլինի ցանկացած ներքաղաքական պայքարից ավելի սուր»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Հենց նախօրեին, անդրադառնալով Գերմանիայի մասին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գրառմանը, նշեցի, որ այդտեղ կարող ենք դիտարկել նաեւ հենց պայքարը Վատիկանի համար: Եվ ահա, հաջորդիվ՝ Թրամպն իր հրապարակած լուսանկարով:

Իհարկե սա ամենեւին զարմանալի կամ անսպասելի չէ: Կաթոլիկ աշխարհի առաջնորդը ունի առանցքային աշխարհաքաղաքական նշանակություն, հետեւաբար շատ կարեւոր է, թե ո՞վ է այդ առաջնորդը, ի՞նչ գաղափարական հոսանքի կամ արժեհամակարգի կրող է նա, արեւմտյան-կաթոլիկ աշխարհի ինչ բեվեռ է ներկայացնում: Ընդ որում, բնականաբար երկրորդական չի լինելու եւ այն՝ վերը նշածիս համատեքստում, թե նա ինչպես է պատկերացնում ոչ միայն այսպես ասած ներկաթոլիկ հարաբերությունները, այլ նաեւ համաշխարհային տնտեսա-քաղաքական հարաբերություններն ընդհանրապես:

Թրամպը իր լուսանկարոց թափանցիկ ազդակ է հղում, որ մտադիր է բավականին հաստատուն ու համառ պայքար մղել Սուրբ Աթոռի գահակալի ընտրության հարցում՝ իր համար ընդունելի թեկնածուի առաջմղման եւ ընտրության համար: Բնականաբար, Եվրոպայում իրենց դոմինանտությունը առնվազն առայժմ պահպանող լիբերալ-գլոբալիստ-«ֆունդամենտալիստ» ուժերը փորձելու են պապական գահը դնել իրենց վերահսկողության ներքո:

Ընդ որում, այդ իմաստով, նախկին Պապի ժամանակաշրջանը թերեւս խոշոր հաշվով հնարավոր էր դիտարկել «հիբրիդային», իհարկե որոշակի «լիբերալ» թեքվածությամբ:

Այժմ սակայն, «հիբրիդային» տարբերակը թվում է ավելի քիչ հավանական, քանի որ ինքնին լայն առումով բավականին վճռորոշ է դիմակայությունը երկու թեւերի միջեւ»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ