Ներքին 1 տարի առաջ - 14:27 29-04-2025

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ

Գյումրիի բժշկական կենտրոնից Oragir.News-ին փոխանցեցին, որ վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած ինննամյա աղջկան ընտանիքի որոշմամբ Գյումրիից տեղափոխել են Երեւան Աստվածամայր բժշկական կենտրոն։

Իննամյա աղջիկը ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք որ Երեւան տեղափոխված անչափահաս երեխան մահացած վարորդի աղջիկն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վթարից վնասվածքներ ստացածներից մեկն անչափահաս է, մեկ հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից

Հայտնել էինք, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած հինգ քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա, նա կլինիկական մահով տեղափոխվել է ԲԿ, որտեղ իրականացվել է վերականգնողական միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում