Ուղիղ եթեր
Ներքին Հայ դավաճաններ Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 20-04-2025

Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից

1919 թվականին Կոստանդնուպոլսի Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեն սկսում է զբաղվել Հայոց ցեղասպանության ժամանակ և դրանից հետո հայ դավաճանների և գործակալների վրեժխնդրության գործողություններով: Այդ ցանկը մեծ էր, քանի որ մի շարք հայեր մեծ գործունեություն էին ունեցել ցեղասպանության կատարման գործում: Հայ դավաճանների ցանկում էր նաև Վահե Իհսանը կամ Եսայանը: Վահե Իհսանը ծառայում էր թուրքերին և նրանց հրամանով ահաբեկում էր հայերին: Զանազան կեղծ պատրվակներով նա ձերբակալության էր տանում հայերին, մատնում նրանց: Նրա դավաճանական գործունեության արդյունքում սպանվել են շատ հայեր:

Վահե Իհսանը դավաճանական գործողություններով աչքի ընկավ նաև հայոց ցեղասպանության ժամանակ: Մասնավորապես Վահե Իհսանն է թուրքերի համար կազմել հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվեցին 1915 թվականին: Վահե Իհսանի սպանության գործը Նեմեսիսի պատասխանատու մարմնի որոշումով հանձնարարվում է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանին: 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է հայ դավաճան Վահե Իհսանին: Իհսանի սպանության մանրամասների մասին գրում է նաև ժամանակի մամուլը:

Ճակատամարտ թերթում մասնավորապես կարդում ենք սպանության մանրամասների մասին. «Երեկ առտու ոճիր մը գործվեցավ Թարլա Պաչիի պողոտային վրա: Թագսիմ փողոցի անկյունը, բավական խորհրդավոր պայմաններու մեջ: Այդ սպանությունը վրեժխնդրական արարք մը ըլլալ կթվի: Զոհն է Վահե Իհսան անուն հայ մը: Ֆերիտիե, Գարկա փողոցին բնակարանեն ելլելով գործի կերթար, երբ անծանոթ անձ մը հանկարծ երևան եկավ Թարլա Պաչի և Թագսիմ փողոցներուն իրար կարած տեղը, ու քանի մը ձեռք ատրճանակ պարպեց: Գնդակ մը մխվեցավ Վահեի կռնակին մեջ, իսկ ուրիշ գնդակ մը հանդիպեցավ ձախ ստինքին: Ոստիկանները պայթունի ձայնը լսելուն պես, դեպքին վայրը հասան, բայց սպաննիչը արդեն փախած էր և ոստիկանական պաշտոնյաները զոհին դիակը միայն գտան. Մահը վայրկենական եղած էր: Նախնական քննությամբ հաստատվեցավ, որ սպանիչը 16-17 տարու պատանի մըն էր և գլխարկ կկրեր: Սպաննիչը ոճիրը գործելե հետո անծանոթ ուղղությամբ հեռացած էր»: («Ճակատամարտ», 1920, մարտի 30, էջ 3):

Հատկանշական է, որ թերթում նշվում է նաև Վահե Իհսանի դավաճանական գործունեության մասին. «Վրեժխնդրական արարք մը ըլլալը կհաստատվի անով, որ սպանվածը գեշ համբավ կվայելեր պատերազմի շրջանին և իր պաշտոնն ու ազդեցությունը չարաչար գործածած էր, մեծ վնաս հասցնելով իր հայ հայրենակիցներուն»: (Նույն տեղում՝ էջ 3): Հայ դավաճան Վահե Իհսանը ստանում է իր արժանի պատիժը 20-ամյա վրիժառու Արշավիր Շիրակյանի կողմից:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ