Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:58 11-04-2025

Ի՞նչ գիտեք՝ Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապետ չի ընտրվելու․ Էմմա Պալյան

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում չի պարտվել, որ հաշտվի կամ չհաշտվի այդ մտքի հետ։ Ընդհանրապես, վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր ընտրություններում աննախադեպ վստահության քվե ենք ստացել՝ մեր քաղաքական թիմը և մեր թեկնածու Սարիկ Մինասյանը»,- 24News-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։

Այն դիտարկմանը, որ «եթե Սարիկ Մինասյանը չի ընտրվում որպես քաղաքապետ, սա պարտություն է», ՔՊ պատգամավորը հարց ուղղեց․ «Ի՞նչ գիտեք՝ չի ընտրվելու։ Ուղղակի մենք դեռևս որոշում չունենք, որ պաշտոնապես պետք է առաջադրենք պարոն Սարիկ Մինասյանին, թե՝ ոչ։ Հենց մեր կուսակցության վարչությունը նման որոշում կայացրեց, դրա մասին կհայտարարենք։ Սպասենք, տեսնենք, թե ապրիլի 16-ին ինչ պատկեր կունենանք»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին