Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 09-04-2025

Թրամփն անվստահելի է․ Իրանին միջնորդներ են պետք, որոնք կերաշխավորեն պայմանավորվածությունները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ես կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը միջնորդներ անհրաժեշտ են մեկ պարզ պատճառով․ Միացյալ Նահանգների հետ տարվող բանակցություններում չկա լիարժեք վստահություն, և իրանական կողմը փորձում է հասնել նրան, որ ձեռք բերվելիք պայմանավորվածություններն ունենան որոշակի միջազգային երաշխիքներ»,– Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ անդրադառնալով Իրան–ԱՄՆ բանակցություններին, ինչպես նաև պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Իրանը հրաժարվում ԱՄՆ–ի հետ ուղիղ բանակցություններից։


Նշենք՝ վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում է ուղիղ բանակցություններ վարել, որից վերջինս հրաժարվում է։ Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ բանակցություններին դեմ չէ, սակայն դրանք պետք է կայանան միջնորդների միջոցով։

Քաղաքագետը շեշտում է՝ Իրանը շատ լավ հասկանում է, որ միջազգային հարթակներում ԱՄՆ–ի վրա ճնշում գործադրելը դժվար է, ու նման կարողություն ունեցող քիչ երկրներ կան, բայց սա Թեհրանի համար նաև հեղինակության հարց է լուծում։ Ըստ նրա՝ միջնորդները կարող են տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին և այդ դեպքում ոչ մեկ չի կասկածի, որ Իրանը լուրջ զիջումների է գնացել կամ գաղտնի պայմանավորվածությունների։

«Այսինքն՝ ամեն դեպքում հիմքում վստահության հարցն է։ Սա երկկողմանի վստահության խնդիր է․ առաջինն այն, որ ԱՄՆ–ն հետագայում պարտավորված լինի կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ երկրորդը՝ որպեսզի բուն Իրանի իշխանությունների դիրքորոշման հարցում տարածաշրջանում կասկածներ չառաջանան»,– ասաց նա՝ նկատելով՝ Իրանում մտավախություններ ունեն, որ Թրամփը կարող է ինչ–որ պահի միակողմանիորեն չեղարկել պայմանավորվածությունները, ինչպես դա արեց 2018 թվականին։

Հրանտ Մելիք–Շահնազարյանի խոսքով՝ Իրանում ԱՄՆ–ի հանդեպ անվստահությունը շատ մեծ է, ինչը հիմնավորված անվստահություն է․ «Նրանք շատ լավ հասկանում են, որ Միացյալ Նահանգներն իրենց հիմնական հիմնական թշնամի Իսրայելի գլխավոր դաշնակից է, պատրաստ է ամեն ինչով աջակցել վերջինիս և այլն, ուստի այդ վստահության խնդիրը կա։ Բացի այդ, նման դժվար բանակցություններում միջնորդներն օգնում են կողմերին իրենց դիրքորոշումները մոտեցնել․ առանձին քննարկումներ են ունենում կողմերի հետ, պարզում են դիրքորոշումները և լուծումներ առաջարկում։ Ամեն դեպքում եթե դա անկաշկանդ և անշահախնդիր միջնորդություն է, այն բազում առումներով օգտակար է լինում»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ բավականին հուսադրող է, որ կողմերը տրամադրված են խնդիրները բանակցային կարգավորել, ինչը վստահություն է ներշնչում, որ ամեն դեպքում հնարավոր կլինի խուսափել տարածաշրջանյին մեծ պատերազմից։ Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ պատերազմի մասին շատ է խոսվում, իսկ կողմերի հռետորաբանությունը բավականին կոշտ է, այնուամենայնիվ իրական պատերազմի պատճառ այս պահին չկա, դա դեռ չի հասունացել, ինչը բնականաբար լավ լուր է։

Oragir.News–ի հարցին՝ եթե Իրանի և ԱՄՆ–ի առճակատումն այնուամենայնիվ տեղի ունենա, ապա դա Հայաստանի համար ինչ ռիսկեր կարող են առաջանալ՝ Հրանտ Մելիք–Շահնազարյանը պատասխանեց՝ շատ մեծ։ «Սկսած հումանիտար ճգնաժամից մինչև Հայաստանի տարածքով Իրանի համար խնդիրներ ստեղծելով և վերջացրած ընդհանուր տարածաշրջանի ապակայունացմամբ։ Դրանից կարող են օգտվել մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը, իրենք էլ փորձեն այդ համընդհանուր քաոսում իրենց շահերն առաջ մղել ու ինչ–որ հարցեր լուծել»,– եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում