Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:21 28-03-2025

Արծվաբերդ բնակավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել բեռնատարում. shamshyan.com

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի տարածքում գազի արտահոսքից բեռնատարում պայթյուն է տեղի ունեցել և ավտոմեքենան այրվում է:

Դեպքի վայր են ժամանել Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Չինարիի ՀՕՊ ՀՓԽ խմբից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 41-ամյա Վահե Գ.-ին պատկանող բեռնատարում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Շ. Մաճակլայնն ու կրտսեր պարեկ Ռ. Իսախանյանը:

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած պայթյուն-բռնկումի պատճառը, պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում