Ներքին 1 տարի առաջ - 21:11 12-03-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դպրոցներից մեկում վիճաբանության ժամանակ հարվածել են աշակերտի դեմքին և մարմնի տարբեր մասերին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի դասասենյակում վիճաբանության է տեղի ունեցել աշակերտների միջև։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության, վիճաբանության ժամանակ նշված դասարանի աշակերտներ՝ Երևանի բնակիչներ 12-ամյա Հ․ Ա․-ն և 12-ամյա Ա․ Վ․-ն ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ 13-ամյա Ս․ Զ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ա․-ին և Ա. Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում