Ներքին 1 տարի առաջ - 21:54 10-03-2025

ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները մի շարք հուշագրեր են ստորագրել

Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ նախարար, մշտապես մեծ հաճույք է Ձեզ հետ մտքեր փոխանակելու հնարավորություն ունենալ ոչ միայն մեր երկկողմ օրակարգի, այլև տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների վերաբերյալ։

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Կրիկետի Միջազգային խորհրդի մրցաշարում Ձեր թիմի վերջին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ, որ սա կարևոր և բավականին խորհրդանշական իրադարձություն է։
Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ կհամաձայնեք, որ մեր հարաբերությունները, որոնք ավանդաբար ձևավորվել են դարավոր, կարելի է ասել, քաղաքակրթական կապերի հիման վրա, վերջին տարիներին զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել։ Եվ դա, առաջին հերթին, Ձեր անձնական ջանքերի և ներդրման շնորհիվ է, պարոն նախարար, ինչը մենք շատ ենք գնահատում։

Ձեր այցը Հայաստան 2021 թվականին, և իմ, ես կասեի, բավականին հաճախակի այցերը Հնդկաստան և մեր փոխգործակցությունը միջազգային հարթակներում վկայում են մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ Եվ ես վստահ եմ, որ մենք պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում:

Այլ հարցերի թվում մենք կարևորում ենք նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնազրույցի ընթացքում ես և նախարար Ջայշանկարն արդեն հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Եվ ես ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն ընդլայնված ձևաչափով»։

Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման արդյունքներով ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

- ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև» փոխըմբռման հուշագիր,

- «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Է Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիր։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի