Մամուլ 1 տարի առաջ - 07:20 28-02-2025

ԱԳՆ-ի դիմաց ակցիա կլինի` ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ բողոքի ակցիա է սպասվում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, ում Բաքվում խոշտանգել են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում եւս անհանգստություն կա, նախ այն բանի համար, թե ինչքան մարդ ոտքի կկանգնի, եւ ինչպես դրան կարձագանքի թշնամի երկիրը: Նախօրեին Վարդանյանի որդին կոչով դիմեց, որ իր հորը խոշտանգել են, եւ պետք է քայլեր ձեռնարկել: Սակայն հայրենի իշխանություններից որեւէ մեկը մի հոդաբաշխ նախադասություն չի ասել, թե ինչ է անում այս վայրագությունների դեմ:

Երեկ ՀՀ արդարադատության նախարարն ու ՀՀ ՄԻ պաշտպանը կիսատ-պռատ հայտարարեցին, թե նամակներ են գրել պատկան մարմիններին ու վերջ:

Երեկվա հավաքը իշխանություններին անհանգստացրել է, որ գուցե նոր կրքեր բորբոքվեն:

Հիշեցնենք, որ երեկ, ի պաշտպանություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի, Կառավարության շենքի մոտ ակցիա տեղի ունեցավ, որի ժամանակ մասնակիցները պահանջում էին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ազատ արձակելու Ռուբեն Վարդանյանին եւ բոլոր հայ գերիներին։ Նրանք նաեւ կոչ էին անում ՀՀ ԱԳՆ-ին հանդես գալ հրատապ հայտարարությամբ եւ հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
Ռուբեն Վարդանյանը եւ մյուս գերիներն ու պատանդները Բաքվում պահվում են ապօրինի: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀ Կառավարությունը գործադրի բոլոր լծակները՝ Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի