Ներքին 1 տարի առաջ - 19:02 12-02-2025

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է արձանագրվի որպես հայ ժողովրդի և ՀՀ-ի պաշտոնական գաղափարախոսություն. վարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Իրական Հայաստանի հայեցակարգի, դրա նկատմամբ վարչապետի գնահատականի, այդ գաղափարական տրանսֆորմացիայի անցնելիք փուլերի մասին, և թե ինչպիսին է այդ գաղափարի նկատմամբ համախոհությունը ժողովրդի շրջանում:

«Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, տեղի է ունենում Իրական Հայաստանին անցում, այդ գաղափարախոսությունը նախ պետք է ձևակերպվի գրավոր ձևով, այդ փաստաթղթի ձևակերպումը ես կհամարեի զրոյական կետ, իմ գնահատականն այն է, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ զրոյական կետում ՀՀ-ում գաղափարախոսությունն ունի զրո համախոհ, և մենք այդ կետից պետք է սկսենք համախոհության ձևավորումը Իրական Հայաստանի հայեցակարգի շուրջ»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ գործընթացը պետք է անցնի 3 փուլ. նախ՝ հանրային քննարկման փուլ, երկրորդ՝ այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձևավորման փուլ և երրորդ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը 2026 թ. հերթական խորհրդարանական ընտրությունների փուլում պետք է քննություն անցնի և արձանագրվի որպես ՀՀ-ում ժողովրդի և ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ