Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 11:59 07-02-2025

Մարկ Ցուկերբերգն այցելել է Սպիտակ տուն. ի՞նչ է առաջարկել Թրամփին

Meta ընկերության ներկայացուցիչ Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այցելել է Սպիտակ տուն, գրում է AP-ը։

Ինչպես հայտնում է գործակալությունը, Ցուկերբերգը մեկնել Է Սպիտակ տուն, որպեսզի քննարկի, թե ինչպես Meta-ն կարող է օգնել վարչակազմին պաշտպանել և առաջ տանել ամերիկյան տեխնոլոգիական առաջնորդությունն արտերկրում։

Լրագրողները նշում են, որ Facebook-ի հիմնադիրը վերջերս փորձել է սիրաշահել Թրամփին։ Անցյալ ամիս Նրա ընկերությունը վճարել է 25 միլիոն դոլար՝ Թրամփի հայցը կարգավորելու համար, որում ասվում է, որ իր հաշիվները անարդարացիորեն արգելափակվել են 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից հետո:

Ցուկերբերգը մասնակցել է նաև Թրամփի երդմնակալության արարողությանը և եղել է արարողության կազմակերպիչներից մեկը: Meta-ն այժմ բազմամիլիարդանոց ներդրումներ է կատարում արհեստական ինտելեկտի զարգացման մեջ, և Ցուկերբերգը հայտարարել է, որ իր ընկերությունը պատրաստ է արդյունավետ հարաբերություններ ունենալ ԱՄՆ կառավարության հետ:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին