Ներքին 1 տարի առաջ - 10:18 28-01-2025

Աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ. նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։

Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։ Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։

Այսօր մեր զինվորներն ու սպաները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են այդ կարևոր առաքելությունը՝ պաշտպանելով սահմանները և ապահովելով երկրի անվտանգությունը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի պաշտպանել Հայաստանի Հանրապետության անդորրը:

Այսօր երախտագիտությամբ ենք հիշում հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի անկախության և ազատության: Նրանց սխրանքը մշտապես կմնա մեր սրտերում և կոգեշնչի նոր սերունդներին:

Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը: Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:

Սիրելի՛ զինծառայողներ,

Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են։ Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, միասնություն և նորանոր հաջողություններ մեր երկրի բարգավաճման ճանապարհին:

Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր