Ներքին 1 տարի առաջ - 16:45 21-01-2025

Բնակչության պետական ռեգիստրն անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Հունվարի 18-19-ը տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


Մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։

Աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքներում և հարակից այլ իրավական ակտերում նախաձեռնված փոփոխությունները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակում Արփինե Սարգսյանն ընդգծել է «Բնակչության պետական ռեգստրի մասին» օրենքի փոփոխությունների նախաձեռնությունը, որի նպատակը այն տեղեկատվության առաջնային և ճշմարիտ աղբյուր դարձնելն է, անձի տվյալների և իրավական ինքնության պաշտպանվածության բարձրացումն ու փոխգործելի շտեմարանների հետ հստակ ու կայուն կապ ապահովելը։

Ըստ նախարարի՝ բնակչության պետական ռեգիստրը պետք է ինքնին որոշակի ծառայությունների մատուցման աղբյուր լինի և լինի պետության ձեռքում հուսալի գործիք՝ տարբեր ոլորտային ռազմավարական մոտեցումներ որդեգրելու համար։

Արմեն Ղազարյանը, անդրադառնալով միգրացիայի կառավարման համակարգում թվային գործիքների ներդրմանը, նշել է, որ արդյունքում կլինեն բավարար քանակությամբ տվյալներ և վիճակագրություն, ինչը կնպաստի թիրախային քաղաքականության մշակմանը մասնավորապես միգրացիայի կառավարման ոլորտում։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ի դեմս նախագահ Վլադիմիր Վարդանյանի, բարձրաձայնել են նախագծերի տարբեր դրվագներում իրենց առաջարկները, որոնք բազմակողմ քննարկվել են, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Միգրացիոն գործընթացների արդիականացումը կնպաստի դրանք համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելու հանձնառությանը՝ միաժամանակ ծառայելով նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում առաջադրվելիք թիրախներին հասնելու գործընթացին։

Աշխատաժողովի կազմակերպման աշխատանքներին աջակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին