Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:53 20-01-2025

ԲԴԽ է գործուղվում մեկը, ով ատելության խոսքի բարձր «պլանկա» է սահմանել, զղջում էլ չկա

«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով ոչ միայն ատելության խոսքի հսկայական մի բարձր «պլանկա» է սահմանել, այլ նաև շարունակում է այդ վարքագիծը. ոչ մի զղջման խոսք»,- ԱԺ ամբիոնից ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին: «Այդքանից հետո ՔՊ-ն, ով հանդես է եկել առաջարկությամբ՝ թեկնածուին ներկայացնելու, շարունակում է պաշտպանել այս մարդուն»,- նշեց Մինասյանը և ընդգծեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է Սիրունյանի բարեվարքության եզրակացությունը:

«Այդքանից հետո, եթե դուք շարունակում եք պնդել, նշանակում է ձեզ համար չկա ոչ մի անկախ կառույցի գնահատականի անհրաժեշտություն, ոչ մի հասարակական սեկտորի կողմից տրված տեսակետ: Ձեզ համար կա նեղ խմբային ինչ-որ հատվածի շահերը սպասարկելու բացառիկ ձգտում»,- ասաց Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում