Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:21 18-01-2025

Ափսեով խփել են գլխին, հայհոյել են, ազատել են աշխատանքից. ի՞նչ է տեղի ունեցել Ակունքի «ձկնանոցում»

Oragir.News-ը ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի «Բյուրակն» ռեստորանից հեռացրել են մատուցողուհի Ի․Ի.-ին. ռեստորանի համասեփականատերը Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանն է:

Ի․Ի․-ն իր խոսքում նշեց, որ իրեն աշխատանքից հեռացնելուց բացի՝ ոմն Դավիթ, որը ռեստորանի տնօրենն է, խփել է և հայհոյել, իրեն հեռացրել են sms-ի միջոցով։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանի հետ, որը նշեց, որ ինքը ռեստորանի տերը չէ, ռեստորանն իր ընտանիքինն է։ Բայց կից տեղադրում ենք նամակից հատված, որտեղ Դավիթը նշել է, որ Ռուբենյանն է ասել այլևս չգալ։



Իսկ մյուս համասեփականատեր Ալիկ Ազիզյանը իր խոսքում նշեց, որ իրենք կապ չունեն աշխատակիցների հեռացման հետ։ Հարցին, թե արդյոք համայնքապետը ռեստորանի համասեփականատե՞րն է, Ազիզյանը դրական պատասխան տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում