Ներքին 1 տարի առաջ - 23:30 16-01-2025

Ինչու մառախուղը չի հեռանում Երևանից

Վերջին օրերին Երևանում նկատվող մառախուղը և սաստիկ ցուրտը շարունակում են անհանգստություն առաջացնել բնակիչների շրջանում: Հարց է առաջանում` արդյոք այս բնական երևույթը կարո՞ղ է կապված լինել աշխարհագրական դիրքի, ծառահատումների ու նորակառույց շենքերի հետ: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց «Հաղթանակ» կուսակցության քաղխորհրդի անդամ Թելման Թադևոսյանի հետ։

Թադևոսյանը նշեց, որ մառախուղի առաջացումը պայմանավորված է առաջին հերթին համաշխարհային կլիմայական փոփոխություններով, որոնք լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում:

«Մառախուղը պայմանավորված է ընդհանուր համաշխարհային կլիմայական փոփոխությունների հետ»,- ասաց նա:

Վերջինս հավելեց նաև, որ ծառահատումն ու նոր շենքերի կառուցումը բացառապես էկոլոգիական խնդիրներ կարող են առաջացնել, որոնք մառախուղի թանձր վիճակի մեջ կարող են չնչին տոկոսային ազդեցություն ունենալ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին