Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:27 15-01-2025

Հայ-ամերիկյան գործընկերություն. անվտանգության երաշխի՞ք, թե՞ նոր սպառնալիք

Երեկ Արարատ Միրզոյանը և Բլինքենը ստորագրել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Առաջին հայացքից այս խոստումնալից փաստաթուղթը ոչ թե կապահովի մեր անվտանգությունը, այլ կդառնա անվտանգային սպառնալիք։

Նախ նշենք, որ Հայաստանը դեռևս մեծապես կախված է Ռուսաստանից՝ թե՛ ռազմավարական անվտանգությամբ, թե՛ էներգետիկ ռեսուրսներով: Այս փաստաթուղթը կարող է ընկալվել որպես Հայաստանի կողմից Արևմուտքի կողմնորոշման հաստատում, ինչը լարվածություն կհարուցի Մոսկվայի հետ հարաբերություններում: Սա կարող է հանգեցնել Ռուսաստանի աջակցության նվազմանը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ոլորտներում:

Կովկասը գտնվում է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում, որտեղ շահեր ունեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Արևմուտքը: ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիրը կարող է ավելի խորացնել բևեռացվածությունը, որի հետևանքով Հայաստանը կդառնա մեծ խաղացողների միջև առճակատման գոտի: Իրանը չափազանց զգայուն է ԱՄՆ-ի ռազմական ներկայության նկատմամբ՝ իր սահմաններին մոտ: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կարող է հանգեցնել Իրանի կողմից տնտեսական կամ քաղաքական ճնշման Հայաստանի նկատմամբ։

Անգնահատելի է իրանական կողմի աջակցությունը հենց Զանգեզուրի միջանցքի բացումը կանխելու գործում։ Հայ-ամերիկյան անհեռատես համագործակցությունը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը