Ներքին 1 տարի առաջ - 18:50 05-01-2025

Թալինում հայտնաբերել են Կոշի գաղութում հաշվառված քաղաքացուն ու նրա կողմից առևանգված «ՎԱԶ 2107»-ը. shamshyan.com

2024 թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Լևոն Ա.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17:00-ից մինչև 17:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դռները բաց լինելու և բանալին փականի վրա թողնելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայից առևանգել են իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։

Տեղում Լևոն Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը առաքիչ է և առաքման ծառայություն մատուցելու նպատակով է ավտոմեքենան կայանել Կոմիտասի պողոտայում, իսկ ավտոմեքենայի մեջ՝ սրահում, եղել են վճարային տերմինալ, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը, բանկային քարտեր և այլ իրեր։



Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքի շնորհիվ ճշտվում է ենթադրյալ ավտոմեքենան
առևանգողի ինքնությունը և պարզվում է, որ նա ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 57-ամյա Վարազդատ Հ.-ն է

Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նշված ավտոմեքենան գտնվում է Թալին քաղաքում։

Տեղում պարեկներն իրականացնում են «Կոշի գաղութում հաշվառված Ձմեռ պապին բռնել մինչև ձնհալը» օպերացիան ու մեկնելով Թալին քաղաք՝ Գայի փողոցում նկատում են նշված ավտոմեքենան, վնասազերծում են կասկածյալին, ապա հիմնավոր կասկածանքով բերման ենթարկում և տեղափոխում ոստիկանության Թալինի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարազդատ Հ.-ն 2024 սեպտեմբերի 9-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Տարոնի բաժնի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի