Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:16 30-12-2024

28 օրվա մեջ 125 միլիոն դիտում․ Աննա Հակոբյանը պարծենում է իր էջի դիտումներով

28 օրվա մեջ 125 միլիոն դիտում։ 100 միլիոն իմ ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 25 միլիոն իմ սոցիալական էջերում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի պարագայում 125 միլիոնը, մեղմ ասած, մտածելու նյութ է տալիս։ Ենթադրում եմ, կան հատուկ մասնագետներ, որոնց աշխատանքն է նման ստատիստիկաների վերլուծությունը։ Եւ հուսով եմ, նրանք մեզ հետ կկիսեն իրենց եզրակացությունները։

Մինչ այդ, սակայն, իմ աչքով ընկել են ոչ մասնագիտական կարծիքներ, որոնք հիմնականում այն մասին են, որ մենք ընտանեկան«սկանդալային» տեսանյութեր ենք հրապարակում, եւ դիտումների այս մեծ թիվը սրանով է պայմանավորված։ Մինչդեռ, պետք է հիշենք, որ մեր մասին տարատեսակ սկանդալային նյութեր հրապարակում են նաեւ բազմաթիվ այլ հարթակներ, թերեւս հույսով, որ միլիոններով դիտումներ կապահովեն, բայց ապարդյուն։

Իսկ գուցե այս ցուցանիշը ավելի՞ն է, քան պարզապես անձերի՝ թեկուզ երկրի առաջին դեմքի եւ նրա կնոջ հանդեպ հետաքրքրությունը։

Գուցե սա գաղափարների՞ն ուղղված հետաքրքրություն է նշանակում։ Կարծում եմ՝ մեր փոքրիկ եւ հպարտ երկրում այս վարկածն ավելի մոտ է իրականությանը" Այնպես որ, ինչպես հայրիկս կասեր, «եկեք ծուռը նստենք, ճիշտը խոսենք» եւ ուրախությամբ արձանագրենք, որ սա նշանակում է շատ կոնկրետ գաղափարների հաղթանակ շատ կոնկրետ երեւույթների նկատմամբ։

Օրինակ՝
Իրական Հայաստանի գաղափարի հաղթանակը մտքի մորմոքի, անիրականի, ցանկալիի նկատմամբ
Հարստացիր եւ հարստացրու գաղափարի հաղթանակը անհույս աղքատության նկատմամբ
Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց գաղափարի հաղթանակըարտագաղթի նկատմամբ
Առօրյա կյանքում հերոսանալու գաղափարի հաղթանակը ռազմի դաշտում ուրիշներին հերոսացնելու նկատմամբ
Պետության համար հպարտորեն արարելու, բարիք ստեղծելու գաղափարի հաղթանակը հայրենիքի համար անվերջ մաքառելու, ինքնազոհաբար թշվառություններ կրելու նկատմամբ
Կրթվելը նորաձեւ է գաղափարի հաղթանակը տգիտության նկատմամբ
Անկեղծության հաղթանակըկեղծիքի նկատմամբ
Բարության հաղթանակըչարության նկատմամբ
Սիրո հաղթանակը ատելության նկատմամբ
Բարեկրթության հաղթանակը ներքին սահմանների բացակայության նկատմամբ
Համբերության հաղթանակը շտապողականության նկատմամբ
Հարկ վճարող քաղաքացու հաղթանակը իրեն ծաղրողների նկատմամբ
Երջանկության հաղթանակը պերմանենտ դժբախտության նկատմամբ
Կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ
Լույսի հաղթանակը խավարի նկատմամբ
Ավանդական արժեքների հաղթանակը պիղծ «արժեքների» նկատմամբ
Հայկական բարքերի հաղթանակը օտարածին բարքերի նկատմամբ
Ռաբիզի (պարզի, հասանելիի, հասկանալիի) հաղթանակը կեղծ էլիտայի նկատմամբ
Հասարակի հաղթանակը քաղքենիի նկատմամբ

Եւ վերջապես՝
Ուժեղ եւ հարատեւ պետություն ունենալու գաղափարի հաղթանակը, դրա դեմ դուրս եկողների նկատմամբ

Ես վստահ եմ այս վարկածի ճշմարտացիության մեջ։ Եւ ուզում իմ բոլոր հայրենակիցներին կոչ անել այս հաղթանակների մասնիկը դառնալ, անձամբ կերտել եւ կրել դրանք։

Եւ ուզում եմ հենց այս գրառմամբ էլ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել մեզ ավելի շատ իմաստություն, աշխատասիրություն, գիտելիք եւ սեր՝ մեզ եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնելու համար, խաղաղություն ունենալու եւ ուժեղ, հարատեւ Հայաստանի Հանրապետություն կառուցելու համար»,– գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ