Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:54 30-12-2024

Շիրակի մարզում սուբվենցիոն որոշ ծրագրերի ընթացքը ձախողվում է, մեղավորը շինարարն է

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի մարզխորհրդի ամփոփիչ նիստը, որտեղ ներկայացվել են Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի կատարման արդյունքները, քննարկվել 2024 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2025 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթները, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզում իրականացված կապիտալ շինարարության ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի գյուղատնտեսական տարվա և իրականացված ծրագրերին և մի շարք այլ հարցերի։

Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի խոսքով` Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 96.5 տոկոսով։

Նշենք, որ մարզի համայնքներից 2024 թվականի սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում` 91.3%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 98.0% կամ նվազման տոկոսը կազմել է 6.7:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասում է, որ յուրաքանչյուր բնակչին պետք է ցույց տանք, որ վճարած յուրաքանչյուր լումա ծախսվել է իր և սեփական համայնքի վրա, այդ թվում բակեր են բարեկարգվել, կառուցվել ու նորոգվել՝ մանկապարտեզներ, դպրոցներ և այլն։

«Հենց կարողանանք բնակչին այդ ամենը ցույց տալ՝ վստահ եղեք, որ հարկերի հավաքագրման խնդիր չենք ունենա։ Ինչպես նշում է վարչապետը, վճարված տուրքը, հարկը մի գրպանից հանել մյուս գրպանը դնել է։ Մեր՝ պետական մարմինների խնդիրն այն է, որ քաղաքացին դա տեսնի և զգա փոփոխությունը, հենց այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։



Մարզխորհրդի նիստում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքի ժամկետների ընթացքի վերաբերյալ։ Ներկաները արձանագրել են, որ ձախողում է եղել, ընդ որում շինարարի մեղքով։

«Հիմքից կառուցված մանկապարտեզները մինչև այսօր չեն շահագործվում, երեխաներն անցնում են այդ մանկապարտեզների կողքով և երազանք է թվում այնտեղ հայտնվելը, քանի որ գույքն ինչ-ինչ պատճառներով առկա չէ։ Բնակչին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ բյուրոկրատական քաշքշուքների պատճառով գույքը տեղում չէ։ Մանավանդ այն դեպքում, երբ Կառավարությունը և համայնքը գումարը տրամադրում են։ Պետք է հետևողական լինել և անել հնարավոր ամեն ինչ, որ օր առաջ խնդիրը լուծվի։ Մեկ երկու տարվա ընթացքում մինչև մանկապարտեզը կառուցվում է արդեն այդ համայնքի կամ բնակավայրի երեխան դպրոցական է դառնում։ Խնդրում եմ այդ մասով խիստ հետևողական լինել, այն ամենն ինչ կախված է Կառավարությունից, Շիրակի մարզպետի աշխատակազմից, իրավասությունների սահմաններում, 24 ժամ պատրաստ ենք աջակցելու։ Համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թվերը շատ խոսուն են, բայց ինձ համար առաջնային կարևորություն ունեն դրանց որակն ու ժամկետները։ Որպես այդպիսին խնայողություն ասվածը կարելի է չանել, միայն աշխատանքներն իրականացվեն որակով»,-հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նշենք, որ 2024-ին հաստատվել է 32 սուբվենցիոն ծրագիր՝ 141 ենթածրագրով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 7 մլրդ 814 մլն 933 հազար դրամ, գումարի 53 տոկոսը Կառավարության համամասնությունն է՝ 4 մլրդ 139 մլն 513 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ