Ներքին 1 տարի առաջ - 18:25 30-12-2024

ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ

Դեկտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը առաջին սպայական կոչումներ են հանձնել պարեկային 27 ծառայողի։

Շնորհավորելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընտրվել են լավագույն արդյունքներ գրանցած ծառայողները և կատարած աշխատանքն է լինելու ընտրության միակ ձևաչափը ։ Կարևորելով ծառայության շարունակական զարգացումը՝ նախարարը շեշտադրել է հասարակական կարգի պահպանության ու քաղաքացիների անվտանգության ապահովման գործում պարեկներից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու նվիրումով ծառայությունը։

Արամ Հովհաննիսյանը շնորհավորել է պարեկներին, մաղթել բարի ծառայություն և մասնագիտական հաջողություններ։

Շնորհավորելով պարեկներին՝ Արթուր Խուդինյանը նշել է, որ սպայական ուսադիրներ ստանալը մեծ պատիվ է և պարտավորեցնող՝ ավելի լավ ծառայություն իրականացնելու համար՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանն ու հանցավորության դեմ պայքարին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն