Ներքին 1 տարի առաջ - 14:49 30-12-2024

Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով․

Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած առավելագույն X մակարդակի արևային բռնկումը առաջացրել է պլազմայի արտանետում: Ելնելով արտանետման հետագծի և շարժման արագության մոդելավորումից եզրակացվել է, որ երկու պլազմային ամպեր արտանետվել են արտաքին տարածություն՝ Երկրի ուղղությամբ: Ըստ հաշվարկների՝ դրանք մեր մոլորակ կհասնեն առաջիկա երեքշաբթի՝ դեկտեմբերի 31-ին Երևանի ժամանակով առավոտյան 08:30- ին, և կառաջացնեն մագնիսական փոթորիկներ։

ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն կեսօրից հետո այն կբարձրանա միջինից ուժեղ ինտենսիվությամբ, G2-G3 աստիճանների, այնուհետև աստիճանաբար կթուլանա: Ամանորի գիշերը սպասվում է արեգակնային նյութի երկրորդ ամպի ժամանում, իսկ գիշերվա երկրորդ կեսին հնարավոր է գեոմագնիսական դաշտի խախտումների երկրորդ ալիք՝ G1-G2 դասերի թույլից միջին մագնիսական փոթորիկի ինտենսիվությամբ։ Կանխատեսվում է, որ Երկրի մագնիսոլորտում լարվածությունների ավարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 1-ի կեսօրին»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը