Ներքին 1 տարի առաջ - 16:17 25-12-2024

ՔԿ-ն Կարապետ Պողոսյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկել դատարան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյան-Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք
Մասնավորապես, այսօր ՔԿ նոր գործ ուղարկեց դատարան Կարապետ Պողոսյան Karapet Poghosyanի վերաբերյալ։

Ըստ մեղադրանքի Պողոսյանը տարիներ առաջ մի գրառում է արել և նշել, որ <<նիկոլ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով>>։
Նախաքննության ընթացքում քննիչը դիմել էր ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ և ստացել թիվ 1275423 եզրակացությունը, որտեղ փորձագետը հայտնում է, որ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք։

Փաստացի չկա որևէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործը գնա դատաքննության, բայց Գլխավոր դատախազության պնդմամբ չի կարճվել։

Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը Karapet Poghosyanի կողմից թվարկված փաշինյանական գործողությունները գնահատում է որպես անեծք և փորձում ենթարկել պատասխանատվության։
Իրականում, այո մենք էլ ենք համարում, որ նիկոլը անեծք է մեր երկրի գլխին, և նրան պետք է դատել, բայց հենց նրան ու իր թիմին»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն