Ներքին 1 տարի առաջ - 20:38 24-12-2024

ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։

Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ ՆԳ նախարարի պաշտոնում։ Նա ընդգծել է բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել՝ ընդլայնելու գործընկերության ուղղությունները։

ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ շեշտադրելով ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

«Կողմերը կարևորել են համագործակցության շարունակակնությունն ու ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այդ ուղղություններով համագործակցության օրակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի և քաղաքացիության զարգացման ծառայության ու փրկարար ծառայության ոլորտներում առկա փոխգործակցությանը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում դիմակայունության բարձրացման ուղղությամբ կարիքների գնահատմանը»,- ասված է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը