Ներքին 1 տարի առաջ - 18:52 24-12-2024

Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, պետական գործերը թողած, հուսահատ ջանքեր է գործադրում, երկու օրվա մեջ արդեն երեք ստատուսով եւ մեկ տեսաուղերձով աղերսելով Հայաստանի երեք նախագահներին, որ նրանք գան իր հետ բանավիճեն իր ամբողջ «քաղաքական» գործունեության մեջ երբեւէ ասված ամենահիմար պնդման շուրջ։

Այս մանիակալ համառությունը միայն մեկ բան է նշանակում։ Արցախյան աղետի համար անձնական մեղավորությունն իր վրայից մաքրելու հսկայական ջանքերը անցած տարիների ընթացքում ոչ մի արդյունք չտվեցին։ Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորներն են նախկին նախագահները, կոռումպացված գեներալները, Հայաստանին դավաճանած Ռուսաստանը, կռվել չցանկացող ժողովուրդը եւ իր մոգոնած բազմաթիվ այլ շանթարգելներ։ Իսկ ընտրությունները մոտենում են, եւ կլիենտը սկսել է «նյարդանալ»։

Ինքն էլ գիտի, թե ի՜նչ վնաս կտար Հայաստանին նման բանավեճը, եթե, Աստված մի՜ արասցե, կայանար, ի՜նչ բերկրանք այն կպատճառեր Հայաստանի թշնամիներին, ի՜նչքան կսասաներ մեր երկրի առանց այդ էլ խաթարված վարկը, ինքն էլ գիտի, որ պետական մտածողության փոքր նշույլ անգամ ունեցող որեւէ ղեկավար երբեւէ չի համաձայնի նման վնաս պատճառել սեփական հայրենիքին։

Բայց ինքը պատրաստ է երեխայի համար վեճի մեջ թրով կիսել այդ երեխուն, ինչպես պատրաստ էր զոհաբերել Արցախը իբր թե Հայաստանի պահպանման համար, իսկ հիմա պատրաստ է զոհաբերել արդեն Հայաստանի ցանկացած տարածք, անկախությունը եւ արժանապատվությունը իր կարծիքով տարածաշրջանի նոր տերերի ձեռքով իր իսկ իշխանությունը պահելու նպատակով։

Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է, որը փորձում է կախվել փրփուրից։ Բայց նորից եմ ասում՝ պատմության դատաստանի առջեւ որեւէ PR-ակցիա անզոր է»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը